Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ

12:10, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա և մեդալի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ:

Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Բացի Անուշ Գրիգորյանից և Անի Հովսեփյանից քառորդ եզրափակչում են նաև 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Այս փուլում հաղթելու դեպքում մեր բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

| | |
589 | 0
Facebook