Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Ե՞րբ ենք սրա դեմն առնելու». Արտավազդ Եղոյան

13:35, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ե՞րբ ենք սրա դեմն առնելու». Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞րբ ենք սրա դեմն առնելու։ Երևում է՝ հաց գնելիս պիտի հարցնենք՝ ո՞վ և ինչպե՞ս է այն տեղափոխում։ Ու դեռ հարց է, թե ինչ պայմաններում է այն արտադրվում։ Եվ այս պարագայում արդյոք ձևակա՞ն չէ վաճառողի ձեռնոցով կամ պլաստիկ տոպրակով այն վերցնելը, աչքներիս թոզ փչելով, իբր տեսեք՝ ինչպես ենք աշխատում։ Էլ չեմ խոսում վաճառասեղանների մասին, որոնց վրա դրված հացերը շատ խանութներում հաճախորդների ձեռքի տակ են հայտնվում։ Մինչև իրենցն ընտրելն անցնում են մի քանիսին ձեռք տալով։
     Իսկ որա՞կը... այդ էլ թողնում եմ Ձեր դատին...»:

| | |
3910 | 0
Facebook
COMMENT.am