Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Սա ի՞նչ քարոզչություն է մարդու դեմ». Ժաննա Ալեքսանյան

01:30, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Սա ի՞նչ քարոզչություն է մարդու դեմ». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վերջերս խոսում էր մարդու մեռնելու իրավունքի մասին, մասնավորապես, նա այդ թեման զարգացրեց բանտում 44 օրյա հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի դեպքի հետ կապված։ Նախարարը չխոսեց ծայրահեղ քայլին դիմած մարդու արդարացի կամ անարդար պահանջի, դրան ընդառաջ գնալու, մարդու մահը կանխելու մասին։ Ասում է՝ ով գնում է հացադուլի, պիտի նաև իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով։ Այսօր մարդու մեռնելու իրավունքի պաշտպանության մեկ այլ առաջարկով հանդես եկավ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ասում է՝ մարդն ինքնասպան լինելու իրավունք ունի։ Սա ի՞նչ քարոզչություն է մարդու դեմ»:

| | |
3001 | 0
Facebook