Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Համակարգային կոռուպցիան ինչքան էլ պարտակվի, վիճակագրությունը ղժժալու է». Լևոն Բարսեղյան

12:05, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Համակարգային կոռուպցիան ինչքան էլ պարտակվի, վիճակագրությունը ղժժալու է». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համակարգային կոռուպցիան ինչքան էլ պարտակվի, վիճակագրությունը ղժժալու է... Այստեղ նայեք. 2016 թ. պետական բյուջեի միջոցներից Արմավիրի մարզպետի որոշումներով 23.485.000 դրամ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվել մարզի 560 բնակչի, որից 44- ը եղել են Էջմիածնի, մոտ 480-ը՝ Արմավիրի բնակիչներ, մոտավորապես 40 հոգի էլ՝ մարզի այլ բնակավայրերի բնակիչներ: 2016թ. Արմավիրի բնակչությունը մոտ երկու անգամ փոքր է եղել Էջմիածնի բնակչությունից: Իսկ մարզպետարանը եղել և մնում է Արմավիր քաղաքում: Թղթերով ամեն ինչ կարգին է: Բայց, հավանաբար, Արմավիրում կարիքավորության մակարդակը 24 անգամ մեծ է եղել Էջմիածնում եղած մակարդակից, իսկ գյուղերում կարիքավոր համարյա չի եղել... Ինչ հաճելի է չէ՞: Այ հողերս ձեր սերժաբարո արդարության վրագլխուն: Մոնիթորինգի զեկույցի մասին ավելի ուշ: Մոռացա ասեմ՝ սաղ սոռեսն է մեղավոր...»:

| | |
1749 | 1
Facebook