Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Արդար կլիներ նման վերլուծություն կատարել, հետո միայն ֆինանսական գնահատականներ տալ». Նարեկ Զեյնալյան

18:10, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Արդար կլիներ նման վերլուծություն կատարել, հետո միայն ֆինանսական գնահատականներ տալ». Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կողմ լինելով հակածխախոտային պայքարին և ներկայացված վերլուծական տվյալներին, միաժամանակ անհրաժեշտ եմ համարում, որպեսզի հարցը վերլուծվի բազմակողմանի: Քանի որ ներկայացված է ֆինանսական վերլուծություն՝ ես նույնպես կանդրադառնամ այդ տեսանկյունից: Եթե ենթադրեք, որ ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնելով կնվազի այդ արտադրատեսակի վաճառքը, բայց և միաժամանակ բարձր ակցիզային հարկի շնորհիվ կավելանան բյուջետային մուտքերը, ապա առաջին հայացքից վերլուծությունը միանգամայն տեղին է: Բայց վերլուծության մեջ ներառված է միայն մեկ կոմպոնենտ: Եթե հարցին մոտենում ենք համակողմանի և հաշվի ենք առնում, որ ՀՀ-ում կա երկու ծխախոտ արտադրող, ապա անհրաժեշտություն է առաջանում նաև վերլուծել, թե արտադրատեսակի վաճառքի նվազեցման արդյունքում արտադրողները քանի աշխատատեղ ստիպված կլինեն կրճատել, որքան եկամտային հարկ չի վճարվի, որքան շահութահարկ չի վճարվի, քանի գյուղացի, որ արտադրողի պատվերով ծխախոտ էր աճեցնում, կհամալրի գործազուրկների շարքը և կավելացնի պետության սոցիալական բեռը: Եվ առավել արդար կլիներ նման վերլուծություն կատարել, հետո միայն ֆինանսական գնահատականներ տալ: Մեկ անգամ ևս նշեմ, որ ես, որպես ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, լիովին կողմ եմ հակածխախոտային պայքարին, գաղափարական մասով աջակցությունս եմ հայտնում, բայց մոտեցումների մասով ունեմ վերապահումներ և մտահոգություններ»:

| | |
1592 | 0
Facebook
COMMENT.am