Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանը». Լևոն Գալստյան

10:00, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանը». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի վրա աչք ունեցող օֆշորային հանքահենները շանտաժ են անում ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին, թե բա իրենց խնդիրները դրական լուծում չստանալու դեպքում դիմելու են միջազգային արբիտրաժ։ Այստեղ էականն այն է, որ օֆշորում գրնցվածները ոչ թե իրենց անունով են ուզում դիմել, այլ 2018-ին ամենայն հավանակությամբ հատուկ այս նպատակով իրենց կողմից հիմնադրված երկու այլ դուստր կազմակերպությունների անունից՝ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)։ Սա մի անգամ ևս ապացուցում է, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» օֆշորային ընկերությունը և նրա դուստր «Լիդիան Արմենիա»-ն ոչ մի իրավական շանս չունեին դիմելու միջազգային արբիտրաժ՝ դրա համար էլ այսպիսի խորամանկ գործարքներ են արել։ Բայց այստեղ հարց է առաջանում, որ Հայաստանի նախորդ կոռումպացված կառավարությունները բոլոր թույլտվությունները տվել են «Լիդիան Արմենիա»-ին, և այդ ժամանակ վերը նշված նորածին դուստր ընկերություններն ընդհանրապես գոյություն չունեին։ Այնպես որ ՀՀ կառավարությունն ու քաղաքացիները ոչ մի խնդիր չունեն որևէ միջազգային արբիտրաժի հետ, և սա օֆշորային հանքահենների վերջին ջղաձգումներն են ընդամենը։ Ուղղակի մեր Կառավարությունը պետք է պատշաճ ներկայացնի մեր պետության և նրա քաղաքացիների շահերը ցանակացած ատյանում․.. Իսկ Ամուլսարը լեռ է, Ջերմուկն էլ հանքաջրաբուժական հայտնի առողջարան, Արփան, Որոտանն ու Սևանն էլ մեր հայրենիքի սնուցող երակները, իսկ Վայոց Ձորն էլ՝ խաղողագործության ու գինեգործության օրրան»։

| | |
1597 | 0
Facebook