Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Անվտանգության խորհրդի նիստին ինչո՞ւ են Արարատ Միրզոյանին հրավիրել, իսկ Արմեն Սարգսյանին՝ ոչ. «Հրապարակ»

09:30, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Անվտանգության խորհրդի նիստին ինչո՞ւ են Արարատ Միրզոյանին հրավիրել, իսկ Արմեն Սարգսյանին՝ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում այսօր տեղի կունենա Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ։ Չնայած պաշտոնապես չեն ասում, թե ինչու են նիստը տեղափոխել Արցախ, սակայն պարզ է, որ այն պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ։ Երեկ Արցախ են մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Անվտանգության խորհրդի անդամներ՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության, ԱԳ նախարարները, ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ և ՀՀ նախագահներն են, որ անվտանգության խորհրդի անդամ չեն․ նրանք այդ կազմից դուրս են մնացել սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանն իր կուսակից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրել է այսօր կայանալիք նիստին, նա նույնպես մասնակցում է»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2911 | 1
Facebook
COMMENT.am