Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մենաշնորհ. Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. «Ժամանակ»

09:20, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Մենաշնորհ. Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը ևս իրենով անել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաև էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը:

Քանի որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը լուծարվում է և միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին: Իրար հետ մտերիմ են նաև նրանց ծնողները. նրանց ամառանոցները կողք կողքի են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2356 | 0
Facebook