Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեր ուշադրությունը հրավիրում եմ մեր երկիրը օրեցօր ուտող մեկ այլ չարիքի վրա». Կարեն Անտաշյան

02:15, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Ձեր ուշադրությունը հրավիրում եմ մեր երկիրը օրեցօր ուտող մեկ այլ չարիքի վրա». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Արսեն Թորոսյան ջան, մեր սրտի հեղափոխական նախարար, մեկ անգամ ևս ողջունում եմ ձեր հակածխախոտային արշավը ու ձեր ուշադրությունը հրավիրում մեր երկիրը օրեցօր ուտող մեկ այլ չարիքի՝ աղմուկով աղտոտվածության վրա։ Աղմուկը, փաստորեն 36%-ով ավելի վտանգավոր է մարդու առողջության համար, քան ծխախոտը։ Եթե ծխախոտի արդյունքում մարդու կյանքը կրճատվում է 6-8 տարով, ապա աղմուկով աղտոտված միջավայրում ապրելու արդյունքում մեր կյանքը կրճատվում է 10-12 տարով։ Աղմուկի հիմնական աղբյուրները քաղաքներում կաֆեներն ու ռեստորաններն են, բնության գողտրիկ վայրերում՝ նախանձելի արագությամբ դրանք զավթող օբյեկտները։ Դե հատուկ ուշադրության են արժանի նաև շչակների ու ճռռիկների սիրահարները։ Անհասկանլի է, թե ինչ վայրագ ավանդույթի ուժով, բայց սննդի օբյեկտները օրինաչափ դարձրեցին, որ հայկական խնջույքն անպայման խլացնող անմարդկային բարձրության աղմուկի տակ դիմակայելն է լինելու։ Սա հիմնականում պայմանավորված է վատ երաժտական տեխնիկայի ու անտաղանդ երգիչների հնչողությունը բարձրության մեջ կորցնելու հնարքի հետ։ Ամեն մի ստից կաֆե, ամեն մի ժամանցային օբյեկտ, ամեն մի ձայնարկիչ ունեցող մեքենա իր պարտքն է համարում տարածքների ներսից ու դրսում իր աղմուկով լցնելու եթերը։ Սա ի դեպ ոչ միայն մարդկանց է վնասում, այլ նաև շրջակա միջավայրի մնացած կենդանիներին՝ միջատներին, թռչուններին, սողուններին, բոլորին, անգամ բույսերին։ Աղմուկի մյուս անհեթեթ աղբյուրն էլ հրավառություններն են, որոնք էնքան են հասանելի դարձել, որ ամեն պատեհ և անպատեհ առիթով արձակվում են՝ վնաս պատճառելով բնությանը, մարդկանց ու մեր տնտեսությանը։ Սա առհասարակ, լինելով 100%-ով ներկրվող ապրանք, պետք է թույլատրվի միայն հատուկ պետական տոներին, մնացած դեպքերում ուղղակի պետք է արգելվի։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի այսպես կոչված մանկական կաֆեները, որ մանկական կեղծանվան տակ մանկահասակ շուկային են վաճառում հիմնականում անառողջ սնունդ ու գերբարձր աղմուկ։ Խնդրում եմ, հանուն մեր ու մեր երեխաների առողջության, ձեր տեսանելի բարձր ամբիոնից գոնե բարձրաձայնեք այս խնդրի առկայության մասին, որովհետև մեր ժողովուրդը սկսել է օրինաչափ ու նորմալ համարել աղմուկ արտադրելն ու սպառելը։ Իդեալական պարագայում այս հաստատություններին պետք է թույլատրվի միայն իրենց ներքին տարածքում ու կատարյալ ձայնամեկուսացման դեպքում ունենալ երաժշտություն, իսկ բացօթյաներին առհասարակ պետք է արգելել, կամ շաբաթվա մեջ մեկ-երկու օր խիստ քվոտայավորված ձևով թույլատրել արտադրել ուրիշներին խանգարող ձայնային աղդանշաններ։

| | |
8291 | 0
Facebook