Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի». Արսեն Ավագյան

00:10, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի». Արսեն Ավագյան

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի սիսիանցիներ, տարբեր հիմնարկներից տեղեկություններ եմ ստանում, որ որոշակի մարդկանց խումբ կամ մարդիկ ՔՊ-կուսակցության անունից հանդես են գալիս, իբրև կուսակցության ներկայացուցիչ, կամ ՔՊ համակիր և փորձում են աշխատանքի տեղավորելու, տեղավորվելու հարցեր լուծել։
     Այս երևույթը անընդունելի է և դատապարտելի։ Բոլորին հորդորում եմ չտրվել նմանատիպ սադրիչ գործողություններին և նմաններին ցույց տալ դուռը դրսից ծածկելու նուրբ ձևը։

Հավելյալ տեղեկություն`

Սիսիանում ՔՊ տարածքային գրասենյակը ժամանակավորապես չի գործում և որևէ մեկը իրավունք չունի հանդես գալ այդ գրասենյակի անունից, որպես հարցեր լուծելու միջոց։
     Իսկ նախկին գրասենյակի աշխատանքները ՔՊԿ-ի կողմից ամբողջությամբ դադարեցվել է»։

| | |
1766 | 0
Facebook