Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի խնդրով Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում չեն կարող արդյունք տալ»․ Ոսկան Սարգսյան

18:20, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
«Արցախի խնդրով Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում չեն կարող արդյունք տալ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի խնդրով Ադրբեջանի հետ բանակցություններն այս փուլում չեն կարող արդյունք տալ: Սակայն բանակցություններից հրաժարվելը կնշանակի պատերազմել: Միջնորդների՝ ԵՀԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրար հակասում են, պարզ չեն փախստականների վերադարձի, Արցախի միջանկյալ կարգավիճակի և ազատ կամարտահայտման պայմանները: Մի խոսքով՝ սատանան մանրամասների մեջ է, մանավանդ, որ կողմերի մեջ վստահության նշույլ չկա: Բանակցությունները պետք է օգտագործել ժամանակ շահելու, Հայաստանը և Արցախն տնտեսապես և քաղաքականապես ուժեղացնելու համար: Ամեն պահ իրավիճակ կարող է փոխվել, Ադրբեջանին սոցիալական, քաղաքական ցնցումներ են սպասվում: Այդ պատճառով Իլհամ Ալիևը կարող է նախահարձակ լինել, որպեսզի իր երկրի բնակչության ուշադրությունը շեղի երկրում առկա խնդիրներից»:

| | |
836 | 0
Facebook
COMMENT.am