Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է Արարատի մարզում ոչ թե կոկորդիլոսներ բուծել, այլ իսկական, մեծ դինոզավրեր»․ Վահրամ Թոքմաջյան

21:05, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
«Ելնելով դրանից՝ անհրաժեշտ է Արարատի մարզում ոչ թե կոկորդիլոսներ բուծել, այլ իսկական, մեծ դինոզավրեր»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե տրանսպորտի գինը 100 դրամից դառնա 1000 դրամ ու շարունակենք էս տեմպերով, 5 տարի հետո մեր բնակչության 80 տոկոսը չի օգտվի տրանսպորտից։ Բոլորը կսկսեն քայլել ու ավելի առողջ կլինեն։ Իսկ եթե Գյումրի-Երևան գազելները 1500-ից դառնա 15000 դրամ, մարդիկ կսկսեն ձիեր ու էշեր առնել, իսկ արդյունքում ոչ միայն առողջ կլինեն, այլ նաև զարկ կտան անասնապահության զարգացմանը։ Ընդհանրապես պետք է մտածել նախնադարյան կացութաձևային մի շարք նորմերի վերականգնման մասին։ Ելնելով դրանից, անհրաժեշտ է Արարատի մարզում ոչ թե կոկորդիլոսներ բուծել, այլ իսկական, մեծ դինոզավրեր։ Դրանով մենք ցույց կտանք աշխարհին մեր հումանիստ բնույթը։ Ավելին, պատկերացնու՞մ եք, թե ֆիզիկապես ինչպես կկոփվենք դինոզավրերի որսի ժամանակ։ Ու ընդհանրապես, Հայաստանին պետք է Ներշնջակ ճեմարան, որտեղ աշխատող գիտնականները կստեղծեն մեծ կեռիկներ, որոնց միջոցով արևը միշտ Հայաստանի գլխի վերևում կպահեն ու էներգիա ստեղծելու, կիրառելու կարիք չի լինի։ Պատկերացնու՞մ եք, թե ինչ առողջ կլինենք»։

| | |
2071 | 2
Facebook