Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ է հասունանում». Վարուժան Գեղամյան

04:20, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ է հասունանում». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ է հասունանում։ Մի քանի շաբաթ է՝ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում Ալժիրում։ Ալժիրն արաբական այն երկրներից է, որը խուսափեց 2010-2011-ի «Արաբական գարուն» կոչված գործընթացներից, չնայած հարևանությամբ գտնվում էր Թունիսը, որտեղ ևս սկզբնավորվեց այն, ինչպես նաև կուտակված սոցիալական լարվածությանը։ Ներկայում բողոքի հիմնական զանգվածը կազմում է ուսանողությունը, որը պահանջում է, որպեսզի երկրի 82-ամյա ղեկավար Աբդելազիզ Բութեֆլիկան հրաժարվի 5-րդ անգամ առաջադրվելուց երկրի նախագահի պաշտոնում։ Բութեֆլիկան այնքան հիվանդ է, որ արդեն մի քանի տարի է՝ գրեթե չի երևացել ժողովրդին։ Ինչպես կարելի է կռահել, երկրի ղեկավար վերնախավը, որը իշխում է՝ հիմնվելով Ալժիրի՝ Ֆրանսիայից ազատագրության ժառանգության վրա, չի ցանկանում հրաժարվել իշխանությունից։ Դե իսկ Ալժիրի բնակչության 2/3-ը 30 տարեկանից ցածր է (տե՛ս կից աղյուսակը), ինչը բնականորեն առաջացնում է իշխանության հետ լարվածություն և բողոքի ալիք։ Կհետևե՛նք՝ գրանցելու համար վերջին շրջանի սոցիալ-քաղաքական տրանսֆորմացիաների բնույթի այլ առանձնահատկություններ»։

| | |
3347 | 1
Facebook