Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները». Դավիթ Խաժակյան

06:15, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ավագանու որոշման նախագիծ, որով ավագանու անդամները կկարողանան ավելի կանոնակարգված կերպով քաղաքապետին ներկայացնել քաղաքացիների բարձրացրած խնդիրները և հարցադրումները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց շուրջ։ Գործող կանոնակարգը չի նախատեսում նիստի ընթացքում բարձրաձայնել քաղաքային նշանակության խնդիրները, ինչպես նաև տեսակետներ հայտնել դրանց վերաբերյալ օրակարգային հարցերի քննարկման ընթացքում, քանզի ելույթի բովանդակությունը կարող է չհամընկնել քննարկվող օրակարգային հարցին։ Սույնով առաջարկվում է ավագանու յուրաքանչյուր նիստի վերջին ունենալ հարց ու պատասխանի հնարավորություն գործադիրի հետ, ինչպես նաև հայտարարությամբ հանդես գալու՝ մինչև 3 րոպե տևողությամբ։ Գործող կանոնակարգով հարց ու պատասխանը տեղի է ունենում մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 անգամ, իսկ հանրային խնդիրների բարձրաձայնումն ավագանու անդամներն իրականացնում են շեղվելող քննարկվող օրակարգից։ Այս նախագծով առաջարկվում է կանոնակարգել այդ խնդիրները, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամների միջև հաղորդակցումը դարձնել առավել արդյունավետ»։

| | |
1485 | 0
Facebook