Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ

14:35, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:

Ինչպես արդեն հայտնել էինք, վաղը՝ մարտի 12-ին, Արցախում կայանալում է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

12455 | 0
Facebook