Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք լինեն». Աշոտ Ասատրյան

03:10, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
«Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք լինեն». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը մարտի 12-ին Արցախում կմասնակցի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Արցախի հարցն ամբողջ հայ ազգի հարցն է, որի լուծման համար չպետք է բաժանվենք տարբեր հատվածների։ Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք ու միմյանց օգնող լինեն՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից։ Թշնամին մեզ կոտորելուց հաստատ չի նայելու՝ ով ես, ինչ ես, ինչական ես կամ ումական ես։ Իսկ ազգերին առավել հեշտ է կոտորել, երբ նրանք պատերազմական իրավիճակում համախմբված չեն, երբ իրենք պատերազմն սկսում են օգտագործել անձնական հարցեր լուծելու համար։ Նման իրավիճակներում իշխանությունը պարտավոր է լսել ու քննարկել ցանկացած հայտարարություն կամ առաջարկ, որը օգուտ կտա հարցի լուծմանը։ Իսկ առաջարկ ներկայացնողներն էլ, անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, պետք է հասկանան, որ սա հերթական ներքին գզվռտոցը չէ, որ սահմանափակվեն միայն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախը Հայաստանի պաշտպանությունն է։ Մենք Արցախը կորցնելու որևէ իրավունք չունենք»։

| | |
2101 | 0
Facebook