Հնդկաստանում հավատարիմ շունը սատկել է՝ քնած տերերին պաշտպանելով թունավոր կոբրայից: Թայսոն անունով դալմատինը կռվել է օձի հետ, վերջինս էլ կծել է նրան:
Գշերվա կեսին տանտերն արթնացել է շան կլանչոցից ու տեսել, որ տան մուտքի առջև վերջինը կռվում է օձի հետ: Մինչ տերը կմիջամտեր, մեկուկես տարեկան շունն սպանել է օձին, բայց թունավորվել է վերջինիս կծոցից:
Կես ժամ չանցած՝ շունը սատկել է:
«Մենք փորձում էինք հակաթույն գտնել, բայց գիշերվա կեսին ոչ ոք չէր պատասխանում մեր զանգերին: Թայսոնը փրկեց մեր կյանքերը, բայց մենք չկարողացանք փրկել նրանը»,- ցավով պատմում է տերը: