Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն Գալստյան

02:10, հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ.
«Մերժվածները Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազաշենի հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունների վերաբերյալ հանրային քննարկման հանրային բոյկոտը տավուշցիների կողմից միակ ճանապարհն էր, որը կարող էր տեղի բնակիչների կարծիքը զորավոր դարձնել՝ այս պահին գործող օրենսդրական նորմերի պայմաններում։
     Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե դա ընդամենը ուսումնասիրման հայտ էր, այլ ոչ թե շահագործման, ապա ասեմ որ այդ հանքերևակումը վաղուց շատ լավ ուսումնասիրած է, բոլոր տվյալները հստակ կան, և եթե տեղեցիները չըմբոստանային, ապա կարող է 1-2 տարուց բերեին արդեն շահագործման ծրագիր։
     Բացի այդ լուրեր են պտտվում, որ այդտեղ անօրինական շահագործում է իրականացվել վերջին տարիներին, իսկ մերժվածներն էլ Վազաշենի նոր ճանապարհը կառուցեցին հենց այդ նպատակով։
     Առայժմ այսքանը»:

3431 | 0
Facebook