Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տորնադո ԱՄՆ-ում. ավելի քան 20 մարդ է զոհվել

12:40, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
Տորնադո ԱՄՆ-ում. ավելի քան 20 մարդ է զոհվել

ԱՄՆ Ալաբամա և Ջորջիա նահանգներում տորնադոյի հետևանքով 22 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ զոհերի թվում անչափահասներ կան, զոհերի թիվը կարող է աճել:

Ավելի քան 40 մարդ վիրավոր է, առանց էլեկտրականության են մնում հազարավոր բնակիչներ:

Ալաբամայի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել:

Տուժածներին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ալաբամայի և մոտակա շրջանների հիանալի մարդկանց՝ խնդրում եմ, զգույշ եղեք, հոգ տարեք անվտանգության մասին: Տորնադոն և փոթորիկները սարսափելի էին, դրանք կարող են կրկնվել: Զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև վիրավորներին՝ Աստված ձեզ պահապան»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

12462 | 0
Facebook