Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպիտակագլուխ անգղին սպանածները ներկայացել են ոստիկանություն

18:00, կիրակի, 03 մարտի, 2019 թ.
Սպիտակագլուխ անգղին սպանածները ներկայացել են ոստիկանություն

Econews-ը «Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել» վերտառությամբ հոդված ու լուսանկար է հրապարակել, որում պատկերած է մի տղամարդ, ձեռքին` սատկած սպիտակագլուխ անգղ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անգղի հետ լուսանկարվածը Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

5892 | 1
Facebook