Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հրամայել է իր փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին

12:25, ուրբաթ, 01 մարտի, 2019 թ.
Թրամփը հրամայել է իր փեսային հասանելիություն տրամադրել ԱՄՆ-ի գաղտնիքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ին հրամայել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին իր փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին հասանելիություն տրամադրել գաղտնի տեղեկություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Աղբյուրների տեղեկություններով՝ Թրամփի որոշումը, որը չեն ընդունել իրավաբաններն ու հետախուզության աշխատակիցները, անհանգստություն է առաջացրել վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների շրջանում:

Մասնավորապես, Դոնալդ Մաքգանը՝ Սպիտակ տան իրավաբանական խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատարը, գրություն է թողել՝ խորհուրդ տալով Քուշներին հասանելիություն չտարամադրել՝ հիշեցնելով, որ նման որոշման դեմ է նաև Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Տարեսկզբին NBC-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փեսան, այնուամենայնիվ, հասանելիություն է ստացել գաղտնի տվյալներին: Ինքը՝ Թրամփը, հայտարարել էր, որ այդ հարցում չի օգնել Քուշներին:

Նշվում է, որ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:

8456 | 0
Facebook