Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի գերեվարած եզդի ստրկուհիների զանգվածային գերեզման

21:25, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
Սիրիայում հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի գերեվարած եզդի ստրկուհիների զանգվածային գերեզման

Սիրիայի Էլ Բագուզ շրջանում մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում քուրդ մարտիկները հայտնաբերել են մի քանի տասնյակ ստրկուհիների զանգվածային գերեզման: Նրանց սպանել են ԴԱԻՇ ահաբեկիչները: Այս մասին հայտնում է REUTERS գործակալությունը:

Բոլոր կանայք գերի են ընկել 2014 թվականին, երբ ահաբեկիչները հարձակվել են Իրաքի հյուսիս արևմտյան Սինջար նահանգի վրա: Ստրկուհիների մեծ մասը եզդիական համայնքի անդամ է եղել:

Ավելի վաղ Էլ Բաղուզում հայտնաբերվել էին 50 եզդուհիների մարմիններ:

Նշենք, որ փետրվարի 27-ից այդ տարածքից մարդասիրական միջանցքով դուրս է հանվել ավելի քան 9 հազար մարդ: Նրանց թվում եղել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ գերի հանձնված գրոհայիններ:

9822 | 0
Facebook