Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևանը պատրաստ է դեր խաղալ իրանական գազի տարանցման հարցում». Նիկոլ Փաշինյան

15:45, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ.
«Երևանը պատրաստ է դեր խաղալ իրանական գազի տարանցման հարցում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է դեր խաղալ իրանական գազի տարանցման հարցում, հաղորդում է IRNA գործակալությունը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար:

Նա հայտնել է, որ քննարկվում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն մոտ ապագայում կհաստատվի:

«Մենք պետք է աջակցենք երկու երկրների ձեռնարկատերերին և օգտագործենք բոլոր հնարավորությունները: Նոր հեռանկարներ կան գործնական, տնտեսական համագործակցության և առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը:

«Կարևոր է, որպեսզի մենք համաձայնեցնենք գազի գները, ինչը կենսական կարևոր նշանակություն ունեցող հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին՝ ջերմ ընդունելության համար, և կոչ արել իրականացնել երկկողմ համաձայնությունները:

Բացի այդ, գործակալությունը նշում է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության մասին 2 փաստաթուղթ են ստորագրել:

8683 | 1
Facebook