Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է». իրարանցում՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ

12:30, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ.
«Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է». իրարանցում՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ

Քիչ առաջ իրարանցում սկսվեց «Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ: «Սասնա ծռեր»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը լրագրողներին ասաց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները մոտենում են քաղաքացիներին և սադրում: «Ժամանակին, որ էդ հայտնի տոնածառի գործով մենք նահանջում էինք, որպեսզի բախում չլինի, ասեցին, թե փախնում են, գնացինք բռնելու: Նույն վիճակն է՝ մենք գալիս ենք այս կողմ, որ բախում չլինի, կարգադրիչների հետևից գալիս՝ վիրավորում են, որ բախում ստեղծեն: Ակնհայտորեն, ոստիկաններն էսօր եկել են այստեղ սադրանք անելու: Եվ էսօր, որ մենք ադեկվատ պատասխան ենք տալիս, հետո գալիս, ասում են՝ ինչի՞ մեր սուրբ ոստիկաններին էսպիսի բան արեցիք: Առհասարակ, ի՞նչ գործ ունեն այստեղ քաղաքացիական հագուստով ոստիկանները, ի՞նչ գործառույթ են կատարում նրանք»,- զայրացավ Գ. Սաֆարյանը: Դիտարկմանը, թե տուժողների հարազատներն են, ոչ թե ոստիկաններ, Գ. Սաֆարյանը պատասխանեց, թե այդ դեպքում ինչո՞ւ են նրանք վիրավորում քաղաքացիներին: «Եվ հետո՝ ոչ մի քաղաքացիական հագուստով սադրիչ չի ասում, որ ինքը ոստիկան է: Օսիպյանական ոստիկանության դեմքը սա է: Նույն վիճակն է, ինչ ՊՊԾ-ի գրավման ժամանակ, երբ քաղաքացիական հագուստով սադրիչները խմում էին դեղեր, հետո ծեծում էին քաղաքացիներին: Նույն սադրիչները նույն ձեռագրով գործում են»:

Հիշեցնենք՝ Շենգավիթի դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր»-ի գործով հերթական դատական նիստը: «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

| | |
2699 | 1
Facebook