Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի հրաժարականը

12:20, չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ.
Իրանի նախագահը չի ընդունել արտգործնախարարի հրաժարականը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել երկրի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը, հաղորդում է IRNA գործակալությունը:
     «Տեղյակ եմ ճնշումներից՝ ուղղված դիվանագիտական համակարգի, կառավարության և նույնիսկ նախագահի դեմ: Քանի որ Դուք (Զարիֆը) պայքարել եք ԱՄՆ ճնշումների դեմ, Ձեր հրաժարականը համարում եմ երկրի շահերին հակասող և չեմ ընդունում այն»,- գործակալությունը մեջբերում է Ռոհանիի խոսքը:

Նա նաև հիշեցրել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Համենեին Զարիֆին ազնիվ և խիզախ մարդ է անվանել:

Զարիֆն իր հրաժարականի մասին հայտնել էր փետրվարի 25-ին Instagram-ի միջոցով:

7087 | 0
Facebook