Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի քանի մարզում ձյուն է տեղում

23:20, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Մի քանի մարզում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի:

Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

7560 | 1
Facebook