Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիմոշենկոն հայտարարել է Պորոշենկոյին պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկի մասին

16:30, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Տիմոշենկոն հայտարարել է Պորոշենկոյին պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկի մասին

Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկի մասին, հաղորդում է РИА Новости-ն:

Նշվում է, որ դրա համար հիմք է ծառայել լրագրողների բացահայտումը, որի համաձայն՝ Պորոշենկոն բանակի համար Ռուսաստանից ռազմական ապրանքներ է գնել:

Տիմոշենկոն նրան մեղադրել է պետական դավաճանության համար:

«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության փոխնախագահ Ալեքսեյ Գոնչարենկոն իմպիչմենթի գաղափարը «զվարճալի» է անվանել:

«Յուլիա Վլադիմիրովնայի հիստերիա պայմանավորված է նրանով, որ նա վախենում է կորցնել վարկանիշը, քանի որ վերջին տվյալներով՝ նա դուրս չի գալիս երկրորդ փուլ»,- ասել է Գոնչարենկոն:

7134 | 0
Facebook