Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադուրոն հրահանգել է ձերբակալել լրագրողներին, որոնց հարցերն իրեն դուր չեն եկել

13:00, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Մադուրոն հրահանգել է ձերբակալել լրագրողներին, որոնց հարցերն իրեն դուր չեն եկել

Univision հեռուստաընկերության լրագրողները Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույցի ժամանակ ձերբակալվել են: Այս մասին հայտնել է հեռուստաընկերությունը, փոխանցում է ТАСС-ը:

«Պետության ղեկավարին դուր չեն եկել հարցազրույցի հարցերը, և նա հրահանգել է դադարեցնել ձայնագրությունը, առգրավվել տեխնիկան և ձերբակալել լրագրողներին Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահական պալատում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վենեսուելական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ լրագրողներն արդեն ազատ են արձակվել:

Ընդ որում, Reuters-ի հետ զրույցում հեռուստաընկերության հաղորդավար Խորխե Ռամոսն ասել է, որ նկարահանող խումբը ստիպված է լքել Վենեսուելայի տարածքը:

WP-ի փոխանցմամբ՝ լրագրողները Վենեսուելայի նախագահին ցույց են տվել տեսագրությունը, որում մարդիկ աղբ են ուտում:

6798 | 1
Facebook