Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

6 կգ պլաստիկ՝ կետի ստամոքսում. օվկիանոսը տառապում է պլաստիկե աղբի պատճառով

21:50, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
6 կգ պլաստիկ՝ կետի ստամոքսում. օվկիանոսը տառապում է պլաստիկե աղբի պատճառով

Ինդոնեզիայի Սուլավեսի նահանգում ամիսներ առաջ ծովն ափ էր նետել սատկած կետի լեշ: Երբ կենսաբանները հերձել են կենդանուն, նրա ստամոքսում հայտնաբերել են շուրջ 6 կգ պլաստիկ՝ 115 պլաստիկե բաժակ, 25 տոպրակ, հողաթափեր, նեյլոնե պարկեր, պլաստիկե շշեր, ձկնորսական ցանցեր և այլ առարկաներ:
     Ըստ հետազոտությունների՝ Ինդոնեզիան Չինաստանից հետո երկրորդ երկիրն է շրջակա միջավայրի՝ պլաստիկե աղբով աղտոտելու առումով:
     Պատճառը ոչ միայն այն է, որ ասիական այս երկրների բնակիչները չափազանց շատ պլաստիկ են օգտագործում, այլև այն, որ այդ աղբը չի վերամշակվում:
     Ընդհանուր առմամբ աշխարհում տարեկան 10 միլիոն պլաստիկե աղբ է թափվում է օվկկիանոս: Ըստ հաշվումների՝ եթե այս միտումը շարունակվի, 2050 թվականին պլաստիկե աղբն օվկիանոսում ձկներից շատ է լինելու:

8913 | 0
Facebook