Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանացի դերասանն «Օսկար»-ի ժամանակ քննադատել է Թրամփին՝ սահմանային պատ կառուցելու որոշման համար

12:20, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Իսպանացի դերասանն «Օսկար»-ի ժամանակ քննադատել է Թրամփին՝ սահմանային պատ կառուցելու որոշման համար

Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմն «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու որոշման համար, հաղորդում է Daily Mail-ը:

«Չկան սահմաններ կամ պատեր, որոնք կարող են խոչընդոտ լինել ստեղծարարության և տաղանդի համար»,- Թրամփի միգրացիոն քաղաքականությունը քննադատել է Բարդեմը:

Իսպանացի դերասանը քննադատել է Թրամփին «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողի անունը հայտարարելու ժամանակ: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ռոմա» ֆիլմը:

Պարբերականը նշում է, որ դերասանը նման հայտարարություն է արել իր մայրենի իսպաներենով: Թեև նրա քննադատությունը քողարկված է եղել, սակայն բոլորը հասկացել են՝ ում է ուղղված:

10412 | 0
Facebook