Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շնամարտերը շարունակվում են. «Դինգո Թիմ»-ն ահազանգում է

11:05, երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ.
Շնամարտերը շարունակվում են. «Դինգո Թիմ»-ն ահազանգում է

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ»-ը Ֆեյսբուքում ահազանգել է շնամարտերի մասին. «Աբովյանի կենդանասերները՝ Քրիստինա Գևորգյանը, Անահիտ Ղևոնդյանը, Տաթև Քարամյանն ականատես են եղել Աբովյան քաղաքում կազմակերպված շնամարտերի (Մայակովսկու ձոր): Նրանք ահազանգել են ոստիկանություն, սպասել մինչև ոստիկանության ժամանումը և հաղորդում են տվել հանցագործության մասին: Շնամարտերի ներկա «տղամարդկանցից» մի քանիսը հայհոյել են աղջիկներին, կոնֆիլիկտ ստեղծել ոստիկանության հետ: Մենք նույնպես մեր հերթին ահազնագել ենք Ոստիկանություն և հետևողական ենք լինելու ընթացքին: ՀՀ ոստիկանություն, ևս մեկ անգամ հանրային կերպով հրավիրում ենք ձեր ուշադրությունը այս ահազանգին: Լենա Նազարյան, խնդրում ենք հնարավորինս արագացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին քրեական օրենքի նախաձեռնումը: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի անպատժելիությունը նպաստում է դրա շատացմանը»:

3932 | 0
Facebook