Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մտածելու տեղիք չի՞ տալիս այս միտքը». Շահեն Հարությունյան

18:55, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Մտածելու տեղիք չի՞ տալիս այս միտքը». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը, ով շաբաթներ առաջ աշխատանքի է անցել Աժ-ում, սոցկայքի իր էջում գրել է. «Փետրվարի 23-ին ընդառաջ։

Արդեն մի քանի տարի է, ինչ հետևողականորեն պայքարում եմ մի արատավոր երևույթի դեմ։
     Եվ կարող ենք արձանագրել, որ մեր բոլորի ջանքերը ժամանակի ընթացքում տալիս են իրենց դրական արդյունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։
     Ցավալիորեն, բայց մեր հասարակության մեջ, փետրվարի 23-ն ընդունված է նշել՝ որպես բանակի, տղամարդկանց օր։
     Իրոք, սա անընդունելի է։ Մենք մեր անկախությունը և ազատությունը հետ ենք նվաճել Սովետական Միությունից։ Եվ հիմա ազատ ու անկախ կոչված Հայաստանում՝ աններելի է նշել զավթող և օկուպացնող միության ռազմական միավորման օրը։ Հայ զինվորի, բանակի, տղամարդու օրը՝ դա հունվարի 28-ն է։ Այլ տարբերակներ չկան։
     Ի՞նչ եք մտածում։ Արդյո՞ք կարելի է նշել և շնորհավորել օսմանա-թուրքական բանակի օրը։ Պատասխանները միանագանյան բացասական կլինեն։
     Իսկ ինչո՞ւ կարելի է նշել ռուսական-բոլշևիկյան զավթող, գրավող, գաղութացնող բանակի օրը, բայց չի կարելի նշել նույն գործառույթներն իրականացնող օսմանա-թուրքական բանակի օրը։
     Մտածելու տեղիք չի՞ տալիս այս միտքը։
     Եթե ավելի խորը նայենք, կտեսնենք, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) հստակորեն հանդես է եկել՝ որպես մեր թշնամի։ Թշնամական տեսնակյունից դիտարկելով, երկու երկրների միջև տեղի ունեցածը կարելի է դիտարկել տրամաբանական։ Չէ՞ որ կոչված են թշնամիներ՝ միմյանց նվաճելու, հաղթելու համար։

Իսկ այն՝ ինչ արել է ռուսական կայսրությունը, պարզապես ոչ միայմ թշնամական է, այլ նաև դավաճանական քայլեր են։ Նրանք հանդես են եկել՝ իբրև մեր դաշնակիցներ, բարեկամներ, եղբայրներ, բայց միևնույն ժամանակ գաղութացրել են մեր երկիրը, գրավել մեր պատմական հողերը, ոչնչացրել մեր պետությունը, մեծ սիրով ու խանդավառությամբ՝ գործարքի մեջ մտել թուրքերի և ադրբեջանցիների հետ և նույն ջանասիրությամբ Թուրքիայի և Ադրբեջանի համար եղբայրական քայլեր կատարել՝ ի հաշիվ Հայաստանի՝ նվիրելով հայկական հողերը նրանց։
     Սովետական Միությունը տասնամյակներ շարունակ սպանել ու հալածել է հայ մտավորականներից սկսած մինչև վերջին անմեղ, բայց անկախության գաղափարը չդավաճանած գյուղացուն։ Բանտարկել ու աքսորել բոլոր ազատատենչ հայերին։ Եվ այս չարիքի միավորման գոյության անվտանգության երաշխավորը եղել է կարմիր բանակը, որի օրը տոնվում է փետրվարի 23-ին։

Մտածել է պետք»։

6429 | 5
Facebook