Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը փոքրիկ երկիր լինելով՝ չի կարող աշխարհում մեծ դերակատարում ունենալ». Ոսկան Սարգսյան

01:10, կիրակի, 24 փետրվարի, 2019 թ.
«Հայաստանը փոքրիկ երկիր լինելով՝ չի կարող աշխարհում մեծ դերակատարում ունենալ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետությունները պայմանականորեն կարելի բաժանել տղա և աղջիկ պետությունների: Առաջիններն այն երկրներն են, որոնք ինքուրույն որոշումներ են կայացնում: Երկրորդները՝ այն երկրները, որոնց վերաբերյալ այլ՝ տղա երկրներն են որոշումներ կայացնում: Հայաստանը փոքրիկ երկիր լինելով՝ չի կարող աշխարհում մեծ դերակատարում ունենալ, սակայն մեծ պետությունների գոմշակռվում ոտքի տակ չընկնելու համար պետք է հստակ մշակված ռազմավարություն ունենա, աչքի առաջ ունենալով այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ չպետք է զիջումներ անի: Առայժմ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեսնում ենք Ռուսաստանին սիրաշահելու, ԱՄՆ-ի աչքից չընկնելու գործողություններ, չիրացված է մնում Եվրոմիության, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ համագործակցության հսկայական պոտենցիալը»:

3318 | 3
Facebook