Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցությունների արդյունք են». Մոդեստ Կոլերով

15:15, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցությունների արդյունք են». Մոդեստ Կոլերով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների դրական գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին ակտիվացրել է երկու երկրի բնակիչներին խաղաղության նախապատրաստելու թեմայով տարբեր քննարկումները: Այս հարցում Rusarminfo-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Регнум» լրատվականի խմբագիր, Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

«Մինչ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կամ խորհրդակցությունները կտրուկ ակտիվացրել էին Հայաստանի նոր իշխանությունները: Եվ միայն Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունից հետո, որ իրենք կարգավորման բանակցություններ չեն վարում, կասկածի տակ է դնում գործընթացը: Փաշինյանի ողջ քաղաքականությունը գլոբալ կարգավորման քաղաքանություն է, այդ իսկ պատճառով միջնորդների ներկայացուցիչներն իրերն իրենց անունով են կոչել»,- ասել է նա:

Կոլերովի կարծիքով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունը չի արվել արտաքին ազդեցության ներքո, այլ բանակցությունների արդյունք է:

«Փաշինյան-Ալիև և Մնացականյան-Մամեդյարով՝ խաղաղության նախապատրաստման մասին հայտարարությունները բանակցային գործընթացի հստակ անվանումն են: Այսինքն, ինչո՞ւ են նրանք հանդիպում, եթե խաղաղություն չեն նախապատրաստում»,- նշել է Կոլերովը:

4553 | 0
Facebook