Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել». Նիկոլ Փաշինյան

14:10, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել». Նիկոլ Փաշինյան

«Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս: Ինչի՞ համար: Ամեն մարդ պետք է ունենա իր պատասխանատվությունը»,- Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Շատ մարդիկ գյուղացիական վարկ են վերցնում, գնում «Նիվա» են առնում, խմում են, մեքենան խփում պատին ու ասում, որ կառավարությունն իրենց համար բան չի անում, կառավարության դիմաց ցույց են անում:

Շարունակելով խոսքը, Ն. Փաշինյանն ասաց. «Կառավարության ամենամեծ գործը չխանգարելն է, մենք չպետք է մտնենք բանկի և գործարարի հարաբերության մեջ: Մենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու խնդիր ունենք: Հենա, քաղաքական որոշումով Թեղուտում 380 մլն դոլար վարկ են տվել քաղաքական զանգերով: Հիմա տեսնո՞ւմ եք, ինչ է կատարվում՝ համ բնապահպանական, համ սոցիալական աղետ է: Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել: Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը և հաղթեն լավագույնները, որովհետև մեր տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները, մյուսներին մենք կօգնենք ամեն ինչով, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի՛ ուզեք, ձեր հաղթանակները դուք ինքներդ պետք է կերտեք»,-ասաց Փաշինյանը:

4520 | 0
Facebook