Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից՝ հանուն իր երեխաների

14:30, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
Կիմ Չեն Ինը պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից՝ հանուն իր երեխաների

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ Կորեական թերակղզու հարցերով նախկին տնօրեն Էնդրյու Կիմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից՝ հանուն իր երեխաների, հաղորդում է «Взгляд»-ը:

Էնդրյու Կիմը ներկա է եղել հանդիպմանը, որի ընթացքում կողմերը համաձայնության են հասել ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների հերթական հանդիպման անցկացման շուրջ:

ԿՀՎ նախկին պաշտոնյայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փոմփեոյի հետ հանդիպմանն ասել է.

«Դուք գիտեք, ես հայր եմ և տղամարդ, ունեմ երեխաներ, և ես չէի ցանկանա, որ իմ երեխաները պայուսակում իրենց հետ միջուկային զենք կրեն...»:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը 3 երեխա ունի, սակայն այդ տեղեկությունը երբեք չի հաստատվել:

Հիշեցնենք, որ Թրամփ-Կիմ Չեն Ին երկրորդ հանդիպումը տեղի կունենա Վիետնամում փետրվարի 27-28-ը:

7237 | 0
Facebook