Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս. հիմա վեր կենանք ու քայլենք». Նիկոլ Փաշինյան

12:25, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս. հիմա վեր կենանք ու քայլենք». Նիկոլ Փաշինյան

«Հիմնական հարցը, որ այսօր օդում կախված է, հետևյալն է՝ արդյոք Հայաստանում կարո՞ղ է տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և արդյոք ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը կարո՞ղ են հասնել մի էֆեկտի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանն ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որին ընդունված է անվանել տնտեսական հրաշք, ուրեմն այդ տնտեսական հրաշքը մեր հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որոնք են տնտեսական հեղափոխության պարամետրերը: Դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքը բարեկեցության նոր մակարդակն է: Իսկ ովքե՞ր են ստեղծում այդ ամենը. Ընդհանրապես, ով է տնտեսության մեջ ստեղծվող որևէ արդյունքի հեղինակը: Դա բացառապես մարդն է և մենք ուզում ենք խրախուսել, որ մարդը ստեղծի այն, ինչն իր հնարավորությունների տիրույթում է»,- այսօր Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հռչակելով տնտեսական հեղափոխության կարգախոսը. «Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս. հիմա վեր կենանք ու քայլենք»:

Տեղեկացնենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:

6936 | 4
Facebook