Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել Մոսկվայում

12:00, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
Հայ շախմատիստները հաղթանակներ են տոնել Մոսկվայում

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում կայացավ 3-րդ տուրը: Խաղային 3-րդ օրը հաջող էր A մրցաշարի մեր մասնակիցների համար: Մեր հինգ պատվիրակներից չորսը հաղթանակներ տոնեցին: Մեր շախմատիստներից երեքը հաջողության հասան Չինաստանը ներկայացնող շախմատիստների նկատմամբ.

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Լյու Յանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Չեն Ցզյուին, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Ժուն Չիներին: Շանթ Սարգսյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Սրինատ Նարայանանի նկատմամբ: Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ալիշեր Սուլեյմանովի հետ: 3-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 3-ական միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը և Կրիշնան Սաշիկիրանը: Հայկ Մարտիրոսյանը առաջատարներին զիջում է կես միավորով: Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 2-ական, Շանթ Սարգսյանը՝ 1.5, իսկ Արամ Հակոբյանը՝ 1 միավոր:
     Փետրվարի 23-ին A և B մրցաշարերում տեղի կունենան 4-րդ և 5-րդ տուրերը:

B մրցաշարում մեր մասնակիցներից 3-րդ հաղթանակը տոնեց Հովիկ Հայրապետյանը, ով այժմ 3 միավորով Ստանիսլավ Բոգդանովիչի հետ գլխավորում է աղյուսակը: Տիգրան Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը և Էլինա Դանիելյանը վաստակել են 2.5-ական միավոր: Ռաֆայել Վահանյանն իր ակտիվում ունի 1 միավոր:

C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը տոնեց 3-րդ հաղթանակը և մրցաշարի երկու առաջատարներին զիջում է 1 միավորով:

2274 | 0
Facebook