Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դադիվանքի տիրամայրը. չգիտեմ, դեռ ինչքան կգոյատևի այս հայացքը». Համլետ Պետրոսյան

07:05, շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ.
«Դադիվանքի տիրամայրը. չգիտեմ, դեռ ինչքան կգոյատևի այս հայացքը». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դադիվանքի տիրամայրը:

Ես սիրում եմ այս հայացքը: Իր աշխարհն ու կյանքը հասկացող, սիրող ու գերադասող, իր ցավը լռելայն տանող, մեզ սովորեցնողների հանդեպ բարյացակամ, բայց թերահավատ: Ես այսպես եմ պատկերացնում մեր մշակույթը: Եվ դրանում ավելի եմ համոզվում տարբեր միջազգային գնիտաժողովերում մեր մշակույթի գունաթամփան հաշվին սեփական եսը հաստատող ելույթներից հետո:
     Չգիտեմ, դեռ ինչքան կգոյատևի այս հայացքը: Պետության, նրա գիտական ու մշակութային քաղաքականության, կներեք, նաև հայագիտական հորջորջվող հանրույթի հետ մեծ հույսեր չեմ կապում»:

3314 | 0
Facebook