Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր

21:25, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածքներում պահպանության աշխատանքներ իրականացնելու ընթացքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման դեպքեր։ Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
     «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի, Հրազդանի, Ճամբարակի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում արձանագրվել է 5 անտառխախտման դեպք՝ 58 ծառի և 2 ճյուղի ապօրինի հատման վերաբերյալ։
     «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 7 պահաբաժնի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ հայտնաբերվել է 117 ապօրինի հատված ծառ, որի համար կազմվել է անտառխախտման արձանագրություն։
     Հայտնաբերված խախտումների արձանագրություններն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

2845 | 0
Facebook