Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան». Պեսկով

16:25, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«ՀԱՊԿ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան». Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման վակուում չկա: Այս մասին, «РИА Новости»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա և վակուում չկա: Դուք գիտեք, որ այժմ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: Նա օտար մարդ չէ, նա կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը»,- ասել է նա:

«Իսկապես, ՀԱՊԿ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան, որոնք ներկա պահին կարգավորվում են, գործընթացը շարունակվում է»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի հաջորդ տարի:

5359 | 1
Facebook