Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աղվերանում ձնահյուսի տակ մնացած օտարերկրացին մահացել է

16:20, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Աղվերանում ձնահյուսի տակ մնացած օտարերկրացին մահացել է

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն: Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

4252 | 1
Facebook