Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրա համար ընդդիմությունը պետք է հավաքներ, ցույցեր ու քայլերթեր անի». Աշոտ Ասատրյան

15:35, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Դրա համար ընդդիմությունը պետք է հավաքներ, ցույցեր ու քայլերթեր անի». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծիքով երթեր, ցույցեր և նմանատիպ գործողություններ կատարելը պետք է լինի բոլոր ժամանակների ընդդիմության «մենաշնորհը», որովհետև իշխանության կազմակերպած նման գործողությունները միշտ խոսակցությունների տեղիք են տալու ու ոչ բոլոր հավաքվածներն են անկեղծ ու ի սրտե մասնակցելու։ Դե բա իշխանություն են, հազար հոգի հազար հարցով կցանկանա, որևէ մեկի հետ մտերմանալ, առիթը բաց չի թողնի և այլն։

Հետո էլ կսկսվեն խոսակցությունները, որ այսինչ պաշտոնյան իր աշխատողներին մեկ ժամ շուտ թողեց, այնինչը մարդ հավաքեց և այլն։ Դե բայց նորմալա, նենց չի այդ խոսակցությունների մի մասը իրական չեն լինելու։

Դրա համար ընդդիմությունը պետքա հավաքներ, ցույցեր ու քայլերթեր անի, իսկ իշխանությունները գործ անեն, որ ամեն ինչ տրամաբանական լինի։

Հեսա էլի սկսելուա՝ վայ շատ էին, ուրեմն հավատ կա իշխանության նկատմամբ, վայ քիչ էին, ուրեմն հիասթափվել են։ Ուֆ աման»։

4035 | 2
Facebook