Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան

15:20, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան

Կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է ու այստեղ պետք է լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Անհրաժեշտ է իրականացնել և՛ կառուցվածքային փոփոխություններ, և՛ գտնել հնարավորություններ՝ ոլորտի ֆինանսավորումն էապես մեծացնելու համար: Մեր գիտական պոտենցյալի, մասնավոր նեդրումների և պետական կառավարման համակարգի հստակ մեխանիզմ է անհրաժեշտ ունենալ, ուստի առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է մտածենք ռեսուրսների զարգացման մասին ու անողոք լինենք ինքներս մեր նկատմամբ, պետք է գնանք լուրջ լուծումների, որպեսզի համոզվենք, որ պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է՝ անկախ նրանից՝ որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերությանը»,- ընդգծել է նա:

6003 | 1
Facebook