Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻՖԱ-ն պատժել է «Չելսի»-ին

14:45, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
ՖԻՖԱ-ն պատժել է «Չելսի»-ին

ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Լոնդոնի «Չելսի»-ի նկատմամբ` անչափահաս ֆուտբոլիստների տրանֆերների հետ կապված ապօրինությունների համար, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստների ձեռքբերման ժամանակ «Չելսի»-ն 29 դեպքում խախտել է տրանսֆերային կանոնները: Այսպիսով ակումբը տրանսֆերային երկու պատուհանների ընթացքում զրկվել է նոր խաղացողներ գրանցելու իրավունքից: Արգելքը չի տարածվում «Չելսի»-ի կանանց և մինի-ֆուտբոլի թիմերի վրա: Լոնդոնյան թիմը չի կարողանա տրանֆերներ իրականացնել մինչև 2020 թվականի հունվարը: Ակումբը նաև տուգանվել է 600,000 շվեյցարական ֆրանկով:

2629 | 0
Facebook