Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նա բացառիկ կինոհանճար է. այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

14:20, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Նա բացառիկ կինոհանճար է. այսօր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է

Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։

Արտավազդ Փելեշյան

Այսօր հայ հանճարեղ կինոբեմադրող Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938-ի փետրվարի 22–ին, Գյումրիում: Ապրել է Վանաձորում, որտեղ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
     Վավերագրական կինոյի պատմության մեջ Արտավազդ Փելեշյանի անունն արժևորվում է համաշխարհային մեծության, հանճարի գնահատանքով: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար: Իսկ ռուսական պարբերականներից մեկում նրան անվանում են «կինոյի Լեոնարդո դա Վինչի»:

Արտավազդ Փելեշյանի բնորոշմամբ` կինոն հիշողություն է ժամանակի համար։

«Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա»,- ասում է ռեժիսորը:
     Փելեշյանի ֆիլմերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում: Նրա գործերից են «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Վերջ», «Կյանք», «Աշնանային հովվերգություն», «Աշնանային շուկայի գույները» և այլ ֆիլմեր: Ռեժիսորը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում` Ռևազի դերում, որը նրա միակ դերն է:

«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև դրանք լի են սխալներով»,-մի առիթով ասել է նա:
     Փելեշյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, այնուհետև` ժողովրդական արտիստի կոչումներին: Բնակվում է Մոսկվայում:

2579 | 1
Facebook