Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա մեկընդմիշտ հիշեք». Ստյոպա Սաֆարյան

14:40, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Սա մեկընդմիշտ հիշեք». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան էլ խաչատուրյանական հիմնի մասին. քաղաքագիտորեն ու իրավական առումով Հայաստանի ներկայիս Հանրապետությունը Խորհրդային միության բովանդակությունից իսպառ հրաժարված պետություն է՝ քաղաքական ռեժիմ, տնտեսական կացութաձև, արժեհամակարգ, անգամ խորհրդային պատմության առանցքային դրվագներ՝ Ղարաբաղի հարցով Կավբյուրոյի որոշումից մինչև Ստալինյան ռեպրեսիաներ (տես դրանք ուղղակի կամ անուղղակի դատապարտող նորմատիվ ակտերը) և այլն: Որքան էլ ընդունեմ բոլորի իրավունքների հավասարությունը, հենց այս կոնտեքստում խորհրդային անցյալի ատրիբուտիկային, թեկուզև՝ անզուգական խաչատուրյանական մելոդիային, վերադառնալը մերժող քաղաքացիների իրավունքը միանգամայն իրավազոր է, օրինական, գերակա, քան այն հարգարժան քաղաքացիներինը, ովքեր այդ ատրիբուտիկային վերադառնալու պահանջ են դնում: Այնպես որ՝ իրավիճակը ամենևին երկու ճամբարների հավասար իրավունքների մասին չէ: Սա մեկընդմիշտ հիշեք»:

4494 | 1
Facebook