Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանը չզիջեց. ՀԱՊԿ-ը մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի». Коммерсант

12:30, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
«Փաշինյանը չզիջեց. ՀԱՊԿ-ը մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի». Коммерсант

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մոտակա մեկ տարում կմնա առանց գլխավոր քարտուղարի, գրում է «Коммерсант»-ը:

«Ակնկալում ենք գլխավոր քարտուղարի նշանակում հաջորդ տարի: Կազմակերպությունում ընդհարում չկա, աշխատում ենք ծրագրին համապատասխան»,- պարբերականը մեջբերում է քարտուղարությունում իր աղբյուրի խոսքը:

Պարբերականը նշում է, որ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը գրեթե անհնարին է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջողականության պատճառով:

Հաղորդվում է նաև, որ Երևանը կողմ է կազմակերպության իրավական հիմքի փոփոխությանը, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության կանոնների հարցում:

Նշենք, որ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին աջակցում են կազմակերպության 6 պետություններից 5-ը (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան): Զասին չէր ընդունել միայն Հայաստանի վարչապետը:

Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը:

Ավելի վաղ Բելառուսում հույս էին հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր թեկնածուի հետ:

11459 | 4
Facebook