Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին

12:45, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Արտակ Զեյնալյանը՝ ՄԻԵԴ որոշումների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք հետևո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահի, ինչպես նաև մի շարք այլ աղմկահարույց գործերի վերաբերյալ հրապարակային քննարկումներին, որոնց ներկայացուցիչը, ըստ էության, ՄԻԵԴ-ում Արդարադատության նախարարություն է լինելու. «Ինչպե՞ս եք պատրաստվում այդ քննության շահերը սպասարկել մեր երկրի տեսանկյունից, որպեսզի պարտություններ չունենանք, ինչպես որ ունենք և որոնք սկսում են մտահոգիչ ծավալներ գրանցել»,- շարունակեց Թ. Թովմասյանը: Արտակ Զեյնալյանն ասաց. «Մենք ոչ թե պետք է աշխատենք, որ պարտություններ չունենաք, այլ՝ որ մարդու իրավունքների խախտումներ թույլ չտանք: Իսկ եթե գործը եղավ ՄԻԵԴ-ում, այդտեղ ներկայացված գանգատը չի ընկալվում որպես թշնամական ակցիա ՀՀ-ի նկատմամբ: Դա գործնական, գիտական պրոցես է: Եվրոպական դատարանի վճռով իրավունք է ստեղծվում, ու դա իրադարձություն է ոչ միայն իրավական, այլև հասարակական-քաղաքական ոլորտում, և Եվրոպական դատարանի վճիռները ոչ միայն ՀՀ դեմ կայացված, այլև Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների, մենք հաշվի ենք առնում և ի նկատի ունենում»:

4279 | 1
Facebook