Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են հայ շախմատիստների՝ «Աէրոֆլոտ oփեն»-ի 2-րդ տուրում գրանցած արդյունքները

12:25, ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.
Հայտնի են հայ շախմատիստների՝ «Աէրոֆլոտ oփեն»-ի 2-րդ տուրում գրանցած արդյունքները

Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ oփեն» միջազգային մրցաշարի շրջանակներում տեղի ունեցան 2-րդ տուրի պարտիաները:
     A մրցաշարում մեր մասնակիցներից հաղթանակ տոնեց գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Մեր մյուս մասնակիցները՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Երկրորդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1.5, Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 1-ական, իսկ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը՝ կեսական միավոր:
     B մրցաշարում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Արթուր Դավթյանը տոնեցին 2-րդ հաղթանակները և ընթանում են առաջատարների խմբում: Հաղթանակներ տոնեցին նաև Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը գրանցեց երկրորդ ոչ-ոքին:
     C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը պարտություն կրեց և վաստակել է 2 միավոր:

1837 | 0
Facebook